ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) պատվիրակությանը՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տնօրեն պարոն Տոմաշ Տելմայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել ՄՖԿ տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Յան Վան Բիլսենը, նախկին տնօրեն Թոմաս Լյուբեկը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին եւ այլք:Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել ՄՖԿ-ի 20-ամյա գործունեությունը Հայաստանում՝ մատնանշելով տնտեսության ճյուղերի, մասնավորապես՝ ֆինանսական հատվածի զարգացմանը միտված ծրագրերում կորպորացիայի արդյունավետ ներգրավվածությունը: ԿԲ նախագահն առանձնացրել է Թոմաս Լյուբեկի անձնական ներդրումը՝ նրա պաշտոնավարման ընթացքում երկու կառույցների միջեւ փոխըմբռնման եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորման հարցում:Տոմաշ Տելման հույս է հայտնել, որ տարածաշրջանային նոր տնօրենը եւս կշարունակի սերտ համագործակցությունը ՀՀ ԿԲ-ի հետ:Կողմերը քննարկել են Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացումները, հեռանկարները եւ այն նախաձեռնությունները, որոնցում ակնկալվում է ՄՖԿ-ի օժանդակությունը: Tweet Դիտում՝ 2744