Ավանդային ակցիա՝ Զարգացման Բանկում
01.04.2015 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Զարգացման Հայկական Բանկ

Զարգացման Հայկական Բանկը սկսել է «Կայուն Զամբյուղ» ժամկետային ավանդի ակցիա, որը գործելու է ս.թ. ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 29-ը ներառյալ:
Ինչպես հայտնել են բանկում, այս ավանդատեսակն ավանդատուներին հնարավորություն է ընձեռում արտարժութային փոխարժեքների տատանման պարագայում ստանալ կայուն եւ միեւնույն ժամանակ բարձր եկամուտ:
Բանկն առաջարկում է մեկ ավանդային պայմանագրի շրջանակում կազմել ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ եւ եվրո արժույթներից բաղկացած ավանդային զամբյուղ՝ առաջարկելով ՀՀ դրամի համար՝ 14%, ԱՄՆ դոլարի համար՝ 9%, եվրոյի համար՝ 7% տարեկան տոկոսադրույքներ: Ընդ որում, ավանդատուն ինքն է որոշում զամբյուղում յուրաքանչյուր արժույթի տեսակարար կշիռը, որը, սակայն, ընդհանուրի մեջ պետք է կազմի առնվազն 25%:
Ավանդներն ընդունվում են 1 տարի ժամկետով:
Տոկոսագումարների վճարումն իրականացվում է ժամկետի վերջում կամ յուրաքանչյուր ամիս եւ մուտքագրվում է հաճախորդի բանկային/քարտային հաշվին: Ավանդներն ընդունվում են բանկի բոլոր մասնաճյուղերում:
Ավանդի ներդրման նվազագույն գումարը (հաշվարկված բոլոր արժույթներով միասին) 500 հազ. դրամ է կամ համարժեք արտարժույթ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: