Ամերիաբանկը եւ ՍԱՍ Գրուպը հանդես են եկել համատեղ առաջարկով

30.03.2015 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Ամերիաբանկը եւ ՍԱՍ Գրուպը ս.թ. մարտի 30-ից թողարկում են համատեղ քարտ, որը հնարավորություն կտա ՍԱՍ սուպերմարկետների հաճախորդներին մեկ քարտով  ունենալ միաժամանակ ե՛ւ վարկային, ե՛ւ կուտակային քարտ:

Ամերիաբանկ-ՍԱՍ քարտապանները կարող են օգտագործել hամատեղ քարտը ինչպես SAS սուպերմարկետներում, այնպես էլ Next, Debenhams, Aldo եւ  Baldi խանութներում` միաժամանակ կուտակելով միավորներ տվյալ խանութներում գնումներ կատարելիս:

Քարտապանները կարող են օգտվել նաեւ Ամերիաբանկի տրամադրած վարկային գծից` մինչեւ 51 օր առանց տոկոսադրույքի վճարման արտոնյալ ժամանակահատվածով, ինչպես նաեւ տեղեկանալ վերոնշյալ խանութներում գործող զեղչերի մասին` դրանց համընդհանուր հայտարարումից  մեկ օր առաջ:

Իսկ SAS ClubCard քարտապաններն Ամերիաբանկի վարկային գիծը կարող են ստանալ պարզեցված ընթացակարգով:

Ամերիաբանկ-ՍԱՍ համատեղ քարտ ստանալ ցանկացողները կարող են hայտ ներկայացնել SAS սուպերմարկետում, վերոնշյալ խանութներում, Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում եւ ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաեւ առցանց՝ Ամերիաբանկի եւ ՍԱՍ-ի կայքերի միջոցով:

Դիտում՝ 9125
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW