Նախատեսվում է ՀՀ-Չինաստան ուղիղ չվերթի գործարկումը

27.03.2015 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ նախատեսվում է ուղղակի ավիահաղորդակցություն հաստատել:

Այս մասին ասել է պետական այցով Չինաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Պեկինի համալսարանում:

«Մեր երկու պետությունները մտադիր են ընդլայնել կապերը մեր ժողովուրդների միջեւ, մասնավորապես՝ հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչը թույլ կտա մեզ ավելի լավ եւ մոտիկից ճանաչել իրար: Դրան միտված կլինի Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ուղղակի ավիահաղորդակցության հաստատումը, որի հարցով պետք է զբաղվեն մեր երկրների համապատասխան գերատեսչություններն ու ձեռնարկությունները»,- ասել է ՀՀ նախագահը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում:

«Այն կապահովի տարածաշրջանի համաչափ զարգացումը, ինչը լիովին համահունչ է Չինաստանի «խաղաղություն հանուն զարգացման» կարգախոսին: Միեւնույն ժամանակ՝ այն կապահովի չինական կողմի գործուն ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաեւ զարկ կտա Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը ողջունել է նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջ քաշած Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ձեւավորելու վերաբերյալ գաղափարը:

«Հուսով եմ, որ մեր օրերի Մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով անցնող հարավային երկաթուղու կառուցման ծրագիրը կլինի մեկն այն նախագծերից, որ կոչված են նպաստելու նշյալ տնտեսական գաղափարի իրականացմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:


Դիտում՝ 10943

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW