ՌԴ-ն ՀՀ-ին $49 մլն-ի անհատույց օժանդակություն կտրամադրի
26.03.2015 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի $47 մլն-ի (2,7 մլրդ ռուբլու) եւ 130 մլն ռուբլու ($2,25 մլն) անհատույց օժանդակություն:
ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կկնքվի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցության գործընթացի շրջանակում ՀՀ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին համաձայնագիր, որի որոշման նախագիծն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում:
Աջակցությունը կտրամադրվի երեք տարվա ընթացքում՝ սկսած 2015-ից:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի փոխանցմամբ՝ համաձայնագրի նախագիծը ներկայացրել է ՌԴ ֆինանսների նախարարությունը:
Ավելի վաղ Հայաստանը դիմել էր ՌԴ-ին՝ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված 6 ուղղություններով (մաքսային վարչարարություն, տեխնիկական կարգավորումներ, սանիտարական, ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական միջոցառումներ, վիճակագրություն, արդյունաբերություն, ընդհանուր տեղեկատվական տարածքի կառուցում եւ ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծում) միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով:
Ռուսական կողմն այդ գումարների շրջանակում ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ, ռուսական կողմը կազմակերպելու է ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը եւ որակավորման բարձրացումը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: