ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է իր նոր կայքէջը

24.03.2015 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է իր նոր պաշտոնական կայքէջը:

Բանկում նշել են, որ նոր կայքում կիրառված նավիգացիոն ժամանակակից գործիքները հնարավորություն են ընձեռում ավելի արագ եւ հեշտ գտնել բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

Կայքը հնարավորություն կտա հեշտ կողմնորոշվել եւ գտնել տվյալ պահին անհրաժեշտ ծառայությունը կամ պրոդուկտը. դրա համար անհրաժեշտ է սեղմել «Գտիր քո պրոդուկտը» կոճակը եւ պատասխանել տրվող հարցերին: Հաշվի առնելով տրված պատասխանները՝ կայքը կառաջարկի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կողմից տրամադրվող ծառայություններից այն տարբերակը, որն ամբողջովին կբավարարի առաջադրված պահանջներին:

Կայքն այցելուներին հնարավորություն է տալիս բանկի կողմից տրամադրվող վարկային եւ քարտային ծառայություններից օտվելու համար լրացնել online հայտեր եւ խնայել ժամանակ, ինչպես նաեւ կայքից «Օնլայն խորհրդատուի» միջոցով բոլոր այցելուները կարող են ուղղել բանկային ոլորտին առնչվող իրենց հետաքրքրող հարցերը եւ բանկի մասնագետների միջոցով անմիջապես ստանալ իրեց հուզող հարցերի պատասխանները:

Բանկի նոր պաշտոնական կայքէջից հնարավոր է մուտք գործել նաեւ ACBA ON-LINE հաշիվների առցանց կառավարման համակարգի ACBA Token բջջային հավելվածի կայք եւ ներբեռնել նշված հավելվածը:

Կայքն ունի բջջային հեռախոսների եւ թաբլեթների համար հարմարեցված տարբերակ, որն առավել հասանելի է դարձնում բանկի ծառայությունների եւ պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվությունը:

Դիտում՝ 2239
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW