Սկոլկովոյի բաց համալսարանի գործադիր տնօրենի տեղակալ Եկատերինա Մորոզովան Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի՝ Երեւանում կազմակերպած սեմինար քննարկմանն այսօր ներկայացրել է ՌԴ ինովացիոն համակարգը, «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի գործունեությունը եւ երիտասարդ գիտնականների հետ տարվող աշխատանքը ինովացիոն գործունեության ոլորտում:Ներկայացնում ենք Եկատերինա Մորոզովայի ելույթի առավել հետաքրքիր հատվածները: «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնըԿենտրոնը Մոսկվայում կառուցվող ժամանակակից գիտատեխնոլոգիական ինովացիոն համալիր է: Այնտեղ հատուկ տնտեսական պայմաններ են գործելու այն ընկերությունների համար, որոնք կենտրոնացած են 5 ուղղությունների վրա՝ ՏՏ, էներգաարդյունավետություն, միջուկային տեխնոլոգիաներ, կենսաբժշկություն, տիեզերական տեխնոլոգիաներ եւ հեռահաղորդակցություն: Այս տարի շատ ենք ցանկանում բացել նաեւ 6-րդ ուղղությունը՝ տեխնոլոգիաներ գյուղատնտեսության համար: Ընկերություններին տրամադրվում են հարկային եւ մաքսային արտոնություններ, դրամաշնորհներ՝ զարգացման համար, գիտելիք եւ խորհրդատվություն: Ստարտափները մեր ուշադրության կենտրոնում են: Այսօր աշխատում ենք շուրջ 1000 ստարտափների հետ: Հետաքրքրված ընկերությունները կարող են հայտ լրացնել, եւ մեր կողմից հավանության արժանանալու դեպքում՝ ֆինանսական եւ կազմակերպչական աջակցություն ստանալ՝ ընդգրկվելով մեր հինգ ուղղություններից մեկում: Մենք նրանց ազատում ենք գրեթե բոլոր հարկերից, եւ մեզ համար կարեւոր է, որ այդ ընկերություններն իսկապես նորարարությամբ զբաղվեն: Մինչեւ 2016-ը՝ կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտը, ընտրվելու դեպքում հայկական թիմերը կարող են ապրել եւ աշխատել Հայաստանում, եւ միաժամանակ լինել «Սկոլկովո»-ի ռեզիդենտներ՝ ֆինանսական եւ կազմակերպչական հարցերով աջակցություն ստանալ կենտրոնի կողմից: Դրա համար հարկավոր է մեր կայքում լրացնել անհրաժեշտ հայտը, եւ հավանություն ստանալու դեպքում ստեղծել ընկերություն, որը կգրանցվի Ռուսաստանում: Եթե հայկական նախագիծն ունի հեռանկար ԱՊՀ-ի եվրոպական կամ համաշխարհային շուկայում, կարող ենք վերցնել այն եւ միասին զարգացնել: Թիմի մի մասը պետք է Ռուսաստանում աշխատի, իսկ Հայաստանում կարող են աշխատել թիմի ծրագրավորողները, ինժեներները եւ տեխնիկական մնացած անձնակազմը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 2363