Բագրատ Ասատրյանին մտահոգում է ԵՏՄ արժութային միության ստեղծումը

23.03.2015 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) արժութային միության ստեղծումն ու դրա հետ կապված որոշումները պետք է ավելի քան մտածված լինեն, այլապես լրջագույն խնդիրներ կարող են ի հայտ գալ:

Այս մասին Բագրատ Ասատրյանն ասել է «ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցման հնարավորությունները և խնդիրները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջ-քննարկման ժամանակ:

Նա նշել է, որ ՌԴ նախագահի վերջին հանձնարարականը «գարնանը եկած ձյան պես» անսպասելի էր հայերի համար: Բագրատ Ասատրյանն առաջարկել է հաշվի առնել եվրոգոտու ստեղծման փորձը՝ ընդգծելով, որ անգամ բարձր մակարդակով ինտեգրացիայի դեպքում ԵՄ-ում արժութային միության ստեղծումը որոշակի խնդիրներ առաջացրեց, որոնք այսօր էլ առկա են:

«Ռուսաստանում այսօր տնտեսական լուրջ խնդիրներ կան, Հայաստանի տնտեսությունն ինտենսիվ կերպով գնում է դեպի ճգնաժամ: 2015-ը բավական ծանր տարի է լինելու, ԵՏՄ անդամ մյուս երկրներում էլ տնտեսական վիճակը հարթ չէ: Կարծում եմ՝ ԵՏՄ անդամ երկրները նախ խնդիր ունեն իրենց տնտեսությունը նման ծանր վիճակից դուրս բերելու, ապա նոր մտածելու միասնական արժութային միության ստեղծման մասին»,- ասել է Բագրատ Ասատրյանը:

Միասնական արժութային միությանն անդամակցելու՝ ԵՏՄ պետությունների ունեցած հնարավորություններին անդրադարձել է նաեւ ՌԴ Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը:

«Քանի  դեռ չի ստեղծվել միասնական արժութային միություն, չենք կարող ասել, թե որ երկրները կարող են դրան անդամակցել: Նախ պետք է աշխատել միասնական արժութային միության ստեղծման ուղղությամբ, հետ նոր խոսել այն մասին, թե որ երկիրը կարող է անդամակցել այդ միությանը»,- ասել է ռուսաստանցի փորձագետը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հանձնարարել էր՝ մինչեւ 2015թ. սեպտեմբերի 1-ը քննարկել ԵՏՄ շրջանակում արժութային միության ստեղծման հնարավորությունն ու նպատակահարմարությունը:

Banks.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԲ-ում նշել էին, որ իրենք այս պահի դրությամբ որեւէ ծրագիր չունեն եւ ԵՏՄ շրջանակում որեւէ բանակցություն չեն վարել միութենական արժույթի անցնելու նպատակով:

Դիտում՝ 2462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW