Հայէկոնոմբանկը ներգրավել է 1.2 մլրդ դրամի ստորադաս փոխառություն

23.03.2015 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հիմնական բաժնետերերից Էդուարդ Սուքիասյանը մարտի 20-ին 1.2 մլրդ դրամի ներդրում է կատարել` որպես երկարաժամկետ ստորադաս փոխառություն, կապիտալի համալրում:

Բանկում նշել են, որ փոխառությամբ ներգրավված միջոցները կուղղվեն տնտեսության վարկավորմանը եւ ֆիզիկական անձանց սպառողական վարկերի տրամադրմանը:

Հայէկոնոմբանկն օրերս հայտարարել էր, որ նախատեսում է 5 մլրդ դրամի ստորադաս փոխառության ներգրավվում: Բանկում նաեւ նշել էին, որ կհամապատասխանեցնեն իրենց կապիտալը 2017թ. հունվարի 1-ից ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) սահմանած՝ ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջներին:

Դիտում՝ 4639

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW