Հայէկոնոմբանկը կհամապատասխանեցնի իր կապիտալը ԿԲ պահանջներին

19.03.2015 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկը կհամապատասխանեցնի իր կապիտալը 2017թ. հունվարի 1-ից ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) սահմանած՝ ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջներին:

Մասնավորապես՝ առաջիկայում բանկը նախատեսում է 5 մլրդ դրամի ստորադաս փոխառության ներգրավվում:

«Սա ոչ միայն կավելացնի բանկի նորմատիվային կապիտալի ընթացիկ մակարդակը, այլ նաեւ, հանդիսանալով դրամային ռեսուրս, կուղղվի տնտեսության վարկավորմանը եւ ֆիզիկական անձանց սպառողական վարկերի տրամադրմանը, ինչը ֆինանսատնտեսական իրավիճակի ներկայիս պայմաններում Հայաստանի տնտեսության զարգացման բնականոն եւ շարունակական ընթացքի ապահովման առաջնահերթ նախապայմաններից մեկն է դարձել»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Ընթացիկ տարում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն նախատեսում է նաեւ իրականացնել լրացուցիչ բաժնետոմսերի թողարկում՝ ավելացնելով կապիտալի մակարդակը, «որը հանդիսանալով բանկի կայունության եւ վստահելիության ապահովման հիմնաքարը, կնպաստի վարկավորման ծավալների ընդլայնմանը եւ բանկի առաջիկա զարգացման տեմպերի շարունակական ավելացմանը»:

Դիտում՝ 2549
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW