Ռուսաստանը $5 մլն է տրամադրել Տավուշի համայնքների զարգացմանը

18.03.2015 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանի օժանդակությամբ Հայաստանի Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում կիրականացվեն զարգացման ծրագրեր, որոնց ընդհանուր բյուջեն կկազմի ավելի քան $5 մլն:

Միջոցները կտրամադրվեն ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ:

Ծրագրի օգնությամբ առաջիկա հինգ տարիների ընթացքում Տավուշի մարզի ավելի քան 62 հազ. բնակիչ հնարավորություն կունենա մշակելու իր համայնքային ծրագրերը՝ ենթակառուցվածքների վերականգնումից մինչեւ եկամտու ստեղծող ծրագրերի իրականացում:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, ՀՀ  տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն այսօր ստորագրել են ծրագրի մեկնարկն ազդարարող համաձայնագրերը:

«ՄԱԶԾ-ն փորձում է Հայաստանի հեռավոր համայնքների համար ապահովել ոչ թե կարճաժամկետ, իրավիճակային օգնություն, այլ աջակցություն ցուցաբերել կայուն զարգացմանը: Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել եւ շնորհավորել ՌԴ եւ ՀՀ կառավարություններին գերազանց համագործակցության եւ այս կարեւոր գործընկերության համար, որն ուղղված է Հայաստանի խոցելի համայնքների զարգացմանը»,- ասել է Բրեդլի Բուզետոն:

Իվան Վոլինկինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի՝ միջազգային զարգացման նպատակով տրամադրվող աջակցությունն առաջնահերթորեն ստանում են ԱՊՀ երկրները եւ Եվրասիական ինտեգրման գործընկերները:

«Այս ծրագրի կարեւորությունը նրա թիրախ հանդիսացող Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բազմակողմ զարգացումն է»,- ասել է դեսպանը:

Դիտում՝ 7305

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW