ՀԲ-ն $30 մլն է տրամադրել Հայաստանի համայնքների զարգացմանը

16.03.2015 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Սոցիալական ներդրումների ու տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրով Հայաստանին հատկացված $30 մլն վարկը:

ՀԲ երեւանյան գրասենյակում նշել են, որ այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու համայնքային ենթակառուցվածքների որակը, գործածումն ու հասանելիությունը բնակչության աղքատ ու խոցելի խմբերին:

Հայաստանի համայնքներում կիրականացվեն սոցիալական ենթակառուցվածքների (դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական ու սոցիալական ծառայությունների կենտրոններ, համայնքային կենտրոններ, ջրամատակարարման ու աղբահանության համակարգեր), ինչպես նաեւ տնտեսական ենթակառուցվածքների (ոռոգման համակարգեր, գյուղմթերքների վերամշակման ու պահեստային շինություններ, շուկաներ եւ այլն) վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքներ:

«Նոր ծրագրի ուղղակի շահառու կդառնա 150 համայնք, հիմնականում՝ գյուղական: Ծրագիրը հնարավորություն կտա վեր հանել ներդրումային կարիքները: Մեր հաշվարկներով՝ կստեղծի շուրջ 300 հիմնական եւ 1100 ժամանակավոր աշխատատեղ, ընդ որում՝ անապահով համայնքներում աշխատավարձերի տեսքով ձեւավորվող եկամուտը կկազմի ավելի քան $8 մլն»,- ասել է ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Լոռա Բեյլին:

«Ակնկալում ենք, որ ծրագիրը նաեւ կամրապնդի միջհամայնքային երկխոսությունը երկրով մեկ, կնպաստի գերակայությունների սահմանման ու զարգացման ծրագրերի մշակման ու պլանավորման աշխատանքներին: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինեն անապահով ու ետ մնացող տարածքները»,- իր հերթին ասել է ՀԲ ծրագրային թիմի ղեկավար Էրկին Մամադալիեւը:

Ծրագրի ամբողջական ֆինանսավորումը կազմում է $42,85 մլն, որից $11 մլն-ը հատկացվում է ՀՀ կառավարության կողմից, $1,85 մլն-ը՝ շահառու համայնքների կողմից, իսկ $30 մլն վարկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) կողմից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարի արտոնյալ ժամանակաշրջանով եւ 25 տարի մարման ժամկետով:

Դիտում՝ 9951
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW