«Կամուրջ» ՈՒՎԿ-ն ներդրել է «Ագրո Մինի» վարկատեսակը

13.03.2015 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց այսուհետ կտրամադրի նոր՝ «Ագրո Մինի» վարկատեսակը:

Ընկերությունում նշել են, որ նոր վարկատեսակը հնարավորություն է տալիս հաճախորդներին ստանալ խմբային գյուղատնտեսական վարկ՝ կազմելով նվազագույնը 3 հոգուց բաղկացած խմբեր՝ նախկին 5-ի փոխարեն՝ առանց գրավադրման:

««Կամուրջ»-ը իր գործունեության շուրջ 17 տարիների ընթացքում մշտապես ձգտել է առավելագույնս պարզ եւ հասանելի վարկատեսակներ ստեղծել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց համար, աջակցել գյուղական համայնքներում բնակվող մեր ազգաբնակչությանը: Նորաստեղծ «Ագրո Մինի» վարկատեսակը եւս առանձնանում է իր հասանելիությամբ. վարկատեսակը չունի որեւէ ամսական սպասարկման վճար, տրամադրվում է նվազագույնը 3 հոգուց բաղկացած խմբերին եւ, ինչպես «Կամուրջ»-ի կողմից տրամադրվող «Ծիծեռնակ» խմբային գյուղատնտեսական վարկը, ունի մինչեւ 20 ամիս դադարի ժամկետ, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին մայր գումարի մարումները կատարել գյուղատնտեսության սեզոնայնության տեսանկյունից առավել եկամտաբեր ամիսներին»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մարքեթինգի, ՀԿ եւ գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:

Նա վստահություն է հայտնել, որ վարկատեսակը դրական արձագանք կստանա հաճախորդների շրջանում:

Դիտում՝ 11343
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW