ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգում:ՀՀ ԿԲ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ բանկերի հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգում կատարված փոփոխությունների հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ եւ կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը, ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների` միջազգային վարկանշային գործակալությունների կողմից վարկանիշերի ստացումը:Կենտրոնական դրամատանը նշել են, որ իրականացված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է այն միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափով: Բացի այդ, վերանայվել է բանկի կողմից թողարկված պարտատոմսերով ներգրավված միջոցների պահուստավորման կարգը` առավել արտոնյալ պայմաններ սահմանելով միջազգային բորսաներում ցուցակված պարտատոմսերի դեպքում: «Կապիտալի համարժեքության նորմատիվի տեսանկյունից սահմանվել է ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները արտաքին վարկանիշերի առկայության դեպքում նվազեցված ռիսկի կշիռներով կշռելու հնարավորություն»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3222