Ինեկոբանկի դրամական փոխանցումների ցանկը համալրվել է TANDEM համակարգով:Համակարգն ընդգրկում է փոխանցումների եւ ստացումների աշխարհագրական լայն ցանց՝ Ռուսաստան, Աբխազիա, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Էստոնիա, Հարավային Օսեթիա, Ղրղըզստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Չինաստան, Վիետնամ, ինչպես նաեւ իրականացվում են ՀՀ դրամով փոխանցումներ Հայաստանի տարածքում:Փոխանցումներն իրականացվում են դոլարով, եվրոյով, ռուբլով, դրամով եւ ստացողին հասանելի են դառնում փոխանցումից հետո հաշված րոպեների ընթացքում: Մեկ փոխանցման առավելագույն գումարը կազմում է 10 000 դոլար կամ եվրո, 500.000 ռուբլի եւ 4 000 000 դրամ:Հաճախորդը փոխանցված գումարը կարող է ստանալ նաեւ առանց բանկ այցելելու, Ինեկոբանկում բացված քարտային հաշվեհամարին` Ինեկոտրանսֆեր ծառայության միջոցով: Ինեկոբանկը համագործակցում է նաեւ Հայաստանի տարածքում գործող այնպիսի միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպիսիք են Unistream-ը, Money Gram-ը, Intel Express-ը, Avers-ը, Anelik-ը, Sigue-ն եւ Inter Express-ը: Tweet Դիտում՝ 3632