Ստեփանակերտի գինու-կոնյակի գործարանում սեփականաշնորհումից հետո ներդրվել է 300 մլն դրամ

31.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 31 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ներդրումների ծավալը, որ իրականացվել է Ստեփանակերտի գինու-կոնյակի գործարանում` 2006 թվականի սկզբին սեփականաշնորհվելուց ի վեր, կազմել է 300 մլն դրամ:

Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է գործարանի համասեփականատեր Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ “ներդրումների իրականացումը ժամանակացույցով նախատեսվածից ավելի արագ է ընթանում”: Սեփականաշնորհման պայմանների համաձայն, գործարանի նոր տերերը պետք է երկու տարվա ընթացքում ներդնեն 600 մլն դրամ:

Ձեռնարկության շահագործումը նախատեսվում է սկսել 2007 թվականի ամռանը: Սպասվում է, որ նրա աշխատակիցների թիվը կկազմի 120-150 մարդ:

Ներկայումս միջոցները ներդրվում են շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաեւ արտադրական սարքավորումների արդիականացման եւ ձեռքբման համար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW