Միխայիլ Բաղդասարով. ”ՎՏԲ-Հայաստան” բանկի 30% բաժնետոմսերի վաճառքի մասին որոշումը պայմանավորված է “որոշակի հիասթափությամբ“

31.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 31 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Միկա Լիմիթեդ” ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է “ՎՏԲ-Հայաստան” (նախկին “Հայխնայբանկ”) բանկի իրեն պատկանող 30% բաժնետոմսերը վաճառելու իր որոշումը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Բաղդասարովն ասել է, որ եթե ռուսական “Վնեշտորգբանկը”, որին արդեն ուղարկվել է բաժնետոմսերի 30%-ի վաճառքի մասին պաշտոնական ծանուցումը, հրաժարվի փաթեթը գնելուց, ապա այն կվաճառվի երրորդ անձին:

“Այն հայտնի հայկական կազմակերպություն է, որը բանկային համակարգում լուրջ փորձ ունի”,- ասել է Միխայիլ Բաղդասարովը: ”Միկա Լիմիթեդի” նախագահը նշել է, որ կա եւս մեկ պոտենցիալ գնորդ, “որի հետ մենք դեռ չենք քնարկել գործարքի մանրամասները”:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում գործարարն ասել է, որ բաժնետոմսերը վաճառելու որոշումը պայմանավորված է որոշակի հիասթափությամբ` կապված “ՎՏԲ-Հայաստան” բանկի աշխատանքի արդյունքների հետ:

“Նախկինում բանկը երկրի տնտեսության զարգացմանը վերաբերող ավելի շատ հարցեր էր լուծում, քան այսօր: Փողերը պետք է ներդնել ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար, սակայն երբեմն մեզանից անկախ պատճառներով դա չի հաջողվում՚,- ասել է Միխայիլ Բաղդասարովը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում:

Մեկնաբանելով արտասահմանյան կապիտալի մասնակցության աճը Հայաստանի բանկային համակարգում` Միխայիլ Բաղդասարովը նշել է, որ ներդրումների ներգրավումը անշուշտ դրական երեւույթ է: “Հարցն այն է, թե որքա՞ն արդյունավետ են աշխատում այդ փողերը եւ ի՞նչ իրական օգուտ են բերում երկրի տնտեսական զարգացմանը”, - նշել է հայտնի ձեռնարկատերը:

“ՎՏԲ-Հայաստան” (նախկին “Հայխնայբանկ”) բանկի 70% բաժնետոմսերը պատկանում են ռուսական “Վնեշտորգբանկին“:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 11725
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW