Արցախբանկի նոր բաժնետեր «Հայաստանի բիզնեսի հիմնադրամ» ՓԲԸ-ն համալրել է բանկի կանոնադրական կապիտալը 4.5 մլրդ դրամով` հասցնելով այն 11 061 150 000 դրամի: «Ավելացված կապիտալը հիմնականում կուղղվի Արցախբանկի հեռանկարային զարգացման ծրագրի իրականացմանը: Այն ենթադրում է հաճախորդների սպասարկման մակարդակի բարելավում, ունիվերսալ, մասնավորապես պլաստիկ քարտերով բանկային ծառայությունների խթանում եւ միկրոֆինանսավորման ծրագրերի միջոցով առավել դիվերսիֆիկացված վարկավորում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Հիշեցնենք, որ վերջերս Արցախբանկում կատարվել էր նաեւ ղեկավարի փոփոխություն. բանկի նոր գործադիր տնօրեն-վարչության նախագահ էր նշանակվել Արթուր Մխիթարյանը: Մինչ այդ վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Կամո Ներսիսյանը: Tweet Դիտում՝ 11564