ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 1-3-ը Տորոնտոյում մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի ամենամյա միջազգային համաժողովին:Համաժողովին յուրաքանչյուր տարի մասնակցում է 100 երկրի շուրջ 25 հազ. ներկայացուցիչ՝ հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային դերակատարներ, բնագավառի քաղաքականությունը մշակողներ, ներդրողներ, ֆինանսավորողներ, արդյունահանողներ եւ վերամշակողներ:Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում, Տորոնտոյի համաժողովի հիմնական նպատակն է բնական պաշարների ոլորտում խթանել նոր գործարար ուղիներ՝ Կանադայի եւ եվրասիական տարածաշրջանի երկրների միջեւ: Նախարարն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ընդերքի ոլորտի քաղաքականությունը, օրենսդրական դաշտը, բնագավառի ընթացիկ իրավիճակն ու զարգացման հեռանկարները:Երվանդ Զախարյանը համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել հանքարդյունաբերության բնագավառի մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Հայաստանում գործունեություն ծավալող «Dundee Precious Metals», «Lydian International», «Centerra Gold inc» ընկերությունների ղեկավարների հետ:Քննարկվել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ներգրավման եւ գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր: Tweet Դիտում՝ 2298