Այսօր Երեւանում կայացել է «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արեւելյան գործընկեր երկրներում. Հայաստան» ծրագրի շրջանակում հրապարակված երկու զեկույցների շնորհանդեսը:Հետազոտություններն իրականացվել են «Անդրազգային ընկերությունների ներգրավում եւ Հայաստանի ՓՄՁ-ների միջեւ կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» եւ «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին» թեմաներով:ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ ընտրված երկու ոլորտներում էլ Հայաստանն ունի ներքին հումքային հաջող բազա եւ լուրջ ներուժ՝ արտահանումը զարգացնելու համար:Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիա մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմն էլ անդրադարձել է զեկույցներում ներկայացված առաջարկություններին:«Հայաստանի ՓՄՁ-ները ագրոբիզնեսի համաշխարհային արժեքի շղթային կապակցելու հարցում առաջարկվել է բարելավել արտահանման խթանմանն ուղղված ջանքերը եւ արտահանման մասով հմտությունների տարածումը, մաքսային ընթացակարգերի, սերտիֆիկացման եւ արտահանման ենթակառուցվածքների բարելավումը, ինչպես նաեւ դիտարկել Արտահանման ապահովագրական գործակալության կապիտալի եւ առաջարկվող պրոդուկտների տեսականու ընդլայնման հարցը»,- ասել է նա: Անդրադառնալով երկրորդ՝ անդրազգային ընկերությունների եւ Հայաստանի ՓՄՁ-ների միջեւ շինարարական նյութերի ոլորտում համագործակցության ընդլայնմանը, Գրեգորի Լաքոմն ընդգծել է կարգավորման, վարչարարության եւ արտահանման մասով տեղեկատվության հավաքագրման բարելավման, ներդրումների խթանման եւ այլ առաջարկներ:Հիշեցնենք, որ «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արեւելյան գործընկեր երկրներում. Հայաստան» ծրագիրն իրականացվում է ՏՀԶԿ կողմից՝ Գերմանայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գործընկերությամբ եւ համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Tweet Դիտում՝ 1935