Երեւան, 31 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը մեկնեց Իրկուտսկ` Միջին Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով: Կառավարիչների ակումբի նիստին քննարկվելու են միջազգային տնտեսության անկայունության եւ միջին ժամկետ առումով անցումային տնտեսությամբ երկրներում շուկաների զարգացման վրա վերջինիս ազդեցության խնդիրները, կենտրոնական բանկերի գործունեության եւ տարածաշրջանի երկրներում տնտեսական իրավիճակի հարցերը, ինչպես նաեւ կայանալու են 2007-2008 թթ. ժամանակահատվածի համար ակումբի նախագահի եւ նախագահի տեղակալների ընտրությունները: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8567