Հայաստանում կանցկացվի միջազգային ներդրումային համաժողով

27.02.2015 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի ներդրումային համաժողով՝ «Միջազգային բիզնես եւ պատասխանատու ներդրումներ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում»:

Համաժողովի բովանդակային եւ կազմակերպչական հարցերն այսօր քննարկվել են ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Մշակութային դիվանագիտության ինստիտուտի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Մարկ Դոնֆրիդի հանդիպմանը:

Համաժողովի նպատակն է վերլուծել վերջին տարիներին միջազգային պատասխանատու ներդրումների ոլորտի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացումները եւ քննարկել Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում միջազգային բիզնես եւ պատասխանատու ներդրումային քաղաքականության հեռանկարները:

Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ այլ շահագրգիռ կողմեր:

Համաժողովի շրջանակում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, մշակութային եւ սոցիալական միջոցառումներ:

Դիտում՝ 2347

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW