Առաջարկվում է բարձրացնել շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը

26.02.2015 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:

Նշված փաթեթն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:

Մասնավորապես, առաջարկվում է ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը, ինչպես նաեւ շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58 մլն 350 դրամից բարձրացնել մինչեւ 100 մլն դրամ:

Ըստ կառավարության եզրակացության՝ գործադիրն առկա խնդիրների կարգավորման նպատակով ԱԺ է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» եւ եւս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել 113.4 մլն դրամ, ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ:

Կառավարությունը հեղինակներին առաջարկել է հարցին անդրադառնալ նշված փաթեթի քննարկման ժամանակ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին որոշում էր կայացվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը հետաձգել մինչեւ ս.թ. հուլիսի 1-ը:

Միաժամանակ, ինչպես նշել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այդ ընթացքում կմշակվեն այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ:


Դիտում՝ 3209

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW