Վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 4.5 %
30.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 30 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Հանրապետության ԿԲ խորհուրդն օգոստոսի 29-ի նիստում 0.25 տոկոսային կետով բարձրացրեց ռեպո տոկոսադրույքը` սահմանելով այն 4.5%:
Խորհուրդը գնահատում է, որ տնտեսության զարգացման միտումների շարունակման պարագայում լիովին իրատեսական է երկնիշ տնտեսական աճի արձանագրումը, սակայն գնաճի նպատակային ցուցանիշին հասնելու գործընթացում գնաճային ռիսկերը դրսեւորվել են եւ դրանց պահպանումը դառնում է ավելի հավանական:
Արտաքին միջավայրի ռիսկերից հիմնականում առանձնանում է հումքային ապրանքների` նավթի, մետաղների միջազգային գների սպասվող աճը, որոնք, կապված աշխարհաքաղաքական եւ տնտեսական զարգացումների հետ, հնարավոր է պահպանեն նման բարձր տեմպերը եւ ձեւավորեն լրացուցիչ գնաճային ճնշումներ ներքին շուկայում:
Ներքին ռիսկերից թերեւս առանձնանում է գյուղատնտեսության ճյուղում արձանագրված անկումը, որը բանջարեղեն եւ միրգ ապրանքախմբի սպասվածից ավելի քիչ սեզոնային գնանկման պարագայում, գնաճային լուրջ ճնշումներ է ձեւավորել սպառողական շուկայում:
Միեւնույն ժամանակ, եկամուտների շարունակական աճն արդեն այս տարվանից սկսած իր ազդեցությունն է թողել ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների ոլորտում գների աճի վրա, որը դրսեւորվել է եւ, ըստ ԿԲ գնահատումների, կպահպանվի մոտակա ժամանակահատվածում եւս:
ԿԲ խորհուրդը կարևորում է նաեւ այն հանգամանքը, որ մինչեւ տարեվերջ, հատկապես տարվա վերջին ամիսներին սպասվող բյուջետային մեծածավալ ծախսերը գնաճի վրա ունենալու են բարձրացման ուղղությամբ լագային ազդեցություն, ինչը կդրսեւորվի արդեն 2007 թ-ի առաջին կեսին: Վերջինս, զուգակցվելով վերը նշված գործոններին` կհանգեցնի գնաճային զգալի ճնշումների:
Ըստ ԿԲ գնահատումների, վերոնշյալ գործոններով պայմանավորված` առաջիկա 12-ամսյա ժամանակահատվածի համար գնաճը կգերազանցի տարեկան առավելագույնը 3% նպատակային ցուցանիշը: Այդ իսկ պատճառով, տնտեսության զարգացման ներկա հեռանկարների պահպանման պարագայում, գնաճային վերոնշյալ ռիսկերը զսպելու նկատառումներից ելնելով, ԿԲ խորհուրդը չի բացառում առաջիկա ամիսներին տոկոսադրույքների կրկին ճշգրտման իրականացումը:
ԿԲ խորհրդի որոշումը ուժի մեջ է մտնում ս.թ. սեպտեմբերի 1-ից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: