929 մլն դրամ՝ սահմանամերձ գյուղերի կոմունալ վճարների փոխհատուցմանը

26.02.2015 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2015թ. ՀՀ պետբյուջեով 928 մլն 871 հազ. դրամ հատկացնել սահմանամերձ 32 համայնքների ընտանիքներին:

Գումարը կտրամադրվի բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի վարձավճարների, գույքահարկի եւ հողի հարկի փոխհատուցման նպատակով:

Որոշման համաձայն՝ գումարը նախատեսվում է տրամադրել մարզպետարանների միջոցով, իսկ ջրօգտագործող ընկերություններին ոռոգման ջրի փոխհատուցումը կկատարվի գյուղնախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից՝ ֆինանսների նախարարություն ներկայացված համապատասխան առաջարկության հիմքով:

Դիտում՝ 1804

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW