ՀՀ կառավարությունն ասօրվա նիստում որոշել է 6 մլն 377 հազ. դրամ գումար հատկացնել Տավուշի մարզպետարանին՝ 2015թ. հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը գնդակոծությունների հետեւանքով վնասված բնակելի տների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի փոխանցմամբ՝ գումարը կհատկացվի 2015թ. 1-ին եռամսյակում՝ ՀՀ կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին: «Խոսքը վերաբերվում է Բերքաբեր, Բարեկամավան, Բաղանիս, Կոթի, Չինարի եւ Պառավաքար համայնքների 134 բնակիչների գույքի կորստի վերականգնման մասին»,-ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Նա հիշեցրել է, որ սահմանամերձ համայնքները պետք է գտնվեն կառավարության մշտական ուշադրության կենտրոնում: Tweet Դիտում՝ 1431