«Եղանակի տեսություն»՝ Ադրբեջանի Բանկերի ասոցիացիայի ղեկավարից

24.02.2015 | 09:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ադրբեջանում ազգային արժույթի տատանումները համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների բնական հետեւանքն են, հայտարարել է Ադրբեջանի Բանկերի ասոցիացիայի ղեկավար Էլդար Իսմայիլովը:

«Դա արժույթի փոխարժեքի սովորական տատանում է, ինչը համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող մակրոտնտեսական զարգացումների բնական հետեւանք է: Մանաթը պարզապես չի կարող չարձագանքել այդ գործընթացներին, սակայն խոսել ազգային արժույթի թուլացման մասին, ճիշտ չէ: Այսինքն, ենթադրենք, Ռուսաստանում կամ Թուրքիայում սառնամանիք է եւ ձյուն, մի՞թե դա չի ազդում Ադրբեջանի վրա: Իհարկե, ձյունն այստեղ էլ է գալիս, բայց, ինչպես տեսնում եք, այն այստեղ արագ հալվում է: Նույնն էլ տնտեսությունում է: Ադրբեջանական տնտեսությունը շատ զգայուն է եւ արագ է արձագանքում գլոբալ ֆինանսական զարգացումներին, ինչը եւ նրա առավելությունն է»,- մեջբերում է Էլդար Իսմայիլովի խոսքը Trend-ը:

Նրա խոսքով՝ չարժե համեմատության մեթոդով Ադրբեջանին վերագրել Ռուսաստանում եւ հարեւան այլ երկրներում տեղի ունեցող գործընթացները:

«Ադրբեջանական տնտեսությունը բավական կայուն է ու կառուցվածքային տեսանկյունից՝ կայացած, եւ արժույթի փոխարժեքի հարցում զգալի փոփոխությունները բացառված են: Ադրբեջանը ֆինանսական «բարձ» ունի, որը գերազանցում է $50 մլրդ-ը: Ինչո՞ւ մարդկանց մոլորության մեջ գցենք: Խուճապն ամենամեծ թշնամին է, եւ այն մեզ մոտ դրսից է ներթափանցել: Ադրբեջանի տնտեսության առկա կառուցվածքը, դրա տեմպերն ու համաչափությունը միանշանակ վկայում են, որ այն առողջ տնտեսություն է, իսկ մանաթը՝ առողջ փոխարժեք, եւ ոչինչ չի կարող լուրջ ազդեցություն գործել նրա վրա»,- ասել է Էլդար Իսմայիլովը:

Փետրվարի 16-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը որոշել էր հրաժարվել մանաթը դոլարին փոխկապակցելուց եւ մանաթի փոխարժեքի սահմանման հարցում անցել էր դոլար-եվրո երկարժույթ զամբյուղի:

2015թ. փետրվարի 21-ից դոլարի պաշտոնական փոխարժեքը մանաթի նկատմամբ հաստատվել է $1/1,05 մանաթ մակարդակի վրա:

Դիտում՝ 6080
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW