Անշարժ գույքի շուկայի աշխուժացման գործում կարեւորվել է բանկերի դերը

23.02.2015 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի վերլուծությունների համաձայն՝ 2014թ. անշարժ գույքի շուկան կայուն է եղել:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կադաստրի պետական կոմիտեի` Անշարժ գույքի կադաստրային գնահատման եւ համակարգված դիտարկումների բաժնի պետ Արմինե Դավիթյանը:

Նրա խոսքով՝ ոլորտում ընդհանուր գործարքների թիվը 2014թ. կազմել է 214 168, ինչը 2013թ. համեմատ աճ է արձանագրել 12.3%-ով: Ըստ մարզերի՝ ակտիվությամբ աչքի է ընկնում Երեւանը (ընդհանուր գործարքների շուրջ 33%-ով): Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 13% ցուցանիշով, իսկ եռյակը եզրափակում է Արմավիրը՝ շուրջ 10%:

Երեւանում, ըստ վարչական շրջանների, անշարժ գույքի առավելագույն արժեքը ձեւավորվել է Կենտրոն համայնքում: Եթե 2013թ. 1 քմ-ի հաշվարկով շուկայական միջինացված արժեքը կազմել է 427 հազ. դրամ, ապա 2014թ.` 428 հազ. դրամ: 2014թ. մայրաքաղաքի կտրվածքով արժեքային նվազագույն ցուցանիշը գրանցվել է Նուբարաշենում՝ 155 600 դրամ:

«Հիփոթեքային գրավադրումը 2014թ. արձանագրել է 0.4% աճ: Այստեղ առավել ակտիվ են մարզերը: Եթե Երեւանում հիփոթեքային գրավադրումը 2014թ. կազմել է 3%, ապա մարզերում՝ 7.8%»,- տեղեկացրել է Արմինե Դավիթյանը՝ ընդգծելով, որ այս գործընթացում մեծ ազդեցություն ունեն բանկերը:

Բազմաբնակարան բնակելի շենքերում առք ու վաճառքի գործարքների թիվը 2013թ. համեմատ աճել է 13.3%-ով:

«Տնտեսությունն այն իրավիճակում է, երբ մեզ պետք են ոչ թե 1-2%, այլ երկու գործակցով աճի ցուցանիշներ: Դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծվեն, օրինակ բանկերի միջոցով ֆինանսական հատվածի ակտիվացումը, պետական կառավարման համակարգում փաստաթղթերի պարզեցումը եւ այլն»,- իր հերթին ասել է «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:

Դիտում՝ 2447
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW