Դավիթ Ուսուպաշվիլին կարեւորել է հայ-վրացական նոր ներդրումների իրականացումը

17.02.2015 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել են ներդրումային նոր նախագծերի իրականացումը եւ հայ ու վրաց գործարարների միջեւ կապերի սերտացումը:

Այս քայլերը, կողմերի համոզմամբ, կավելացնեն երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները:

Վրաստանի խորհրդարանի նախագահն ու ՀՀ վարչապետը կարեւորել են հայ-վրացական քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը եւ կապերի խորացումը:

Հովիկ Աբրահամյանը եւ Դավիթ Ուսուպաշվիլին ընդգծել են, որ հայ-վրացական երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանը Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի ընտրած ինտեգրման տարբեր ուղիները չպետք է խոչընդոտեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, ընդհակառակը, երկու պետությունները պետք է կարողանան դա օգտագործել ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների:

Դավիթ Ուսուպաշվիլիի՝ Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցը կարող եք ընթերցել այստեղ:


Դիտում՝ 2044

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW