Արցախբանկում ղեկավարի փոփոխություն է կատարվել

10.02.2015 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արցախբանկի նոր գործադիր տնօրեն-վարչության նախագահ է նշանակվել Արթուր Մխիթարյանը, որը մինչ այդ զբաղեցրել է բանկի խորհրդի անդամի պաշտոնը:   

Մինչ այս վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Կամո Ներսիսյանը:

Արթուր Մխիթարյանը ծնվել է 1973թ. Երեւանում: 1995թ. ավարտել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի շինարարության էկոնոմիկա եւ կառավարում ֆակուլտետը` ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորումը: 1996-1998 թթ. սովորել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետում տնտեսագետի մասնագիտությամբ:

Ֆինանսաբանկային համակարգում աշխատում է 1995-ից: 20-ամյա գործունեության ընթացքում Արթուր Մխիթարյանը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ «Գլաձոր» բանկում, «Էյչ-Էս-Բի-Սի  Բանկ Հայաստան» ՓԲԸ, Կոնվերս Բանկում:  

Իր աշխատանքային գործունեությունը Արցախբանկում սկսել է 2014թ. հունվարի 30-ից` որպես բանկի խորհրդի նախագահի խորհրդական: Վերջին 6 ամիսներին զբաղեցրել է բանկի խորհրդի անդամի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Դիտում՝ 21574
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW