ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell-ն ամփոփել են համատեղ ակցիայի արդյունքները

06.02.2015 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունն ամփոփել են «Հաջողակ վճարում» համատեղ ակցիայի արդյունքները, որն անցկացվել է 2014թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Ակցիայի մասնակից հնարավոր էր դառնալ ՎՏԲ-Հայաստան Բանկի 52 մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով բանկի քարտային/բանկային/ավանդային հաշիվների համալրման եւ վարկերի մարման, Պետավտոտեսչության տուգանքների մարման, ավտոկայանատեղերի համար վճարման (Parking City), խմբավորված տեսքով կոմունալ վճարումների իրականացման պարագայում:

Վերոնշյալ տիպի գործարքներ առավելագույնս իրականացրած 100 հաճախորդ մասնակցել է նվերների խաղարկությանը: Այն կայացել է փետրվարի 5-ին բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում առցանց հեռարձակման միջոցով, եւ ընթացքին հնարավորություն են ունեցել հետեւելու բոլոր ցանկացողները: Ակցիայի ընթացքում բանկի վճարային տերմինալների գործարքային ակտիվությունն աճել է ավելի քան 50%-ով:

Ֆոտոխցիկը շահել է Մելս Ավագյանը, սմարթֆոնը` Հրանուշ Ստեփանյանը, պլանշետը` Արսեն Հակոբյանը:

Դիտում՝ 5351
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW