Հայէկոնոմբանկն իր կապիտալը կհամապատասխանեցնի ԿԲ պահանջին

06.02.2015 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկն իր կապիտալը կհամապատասխանեցնի 2017թ. հունվարից ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) սահմանած նվազագույն՝ 30 մլրդ դրամ ընդհանուր կապիտալի չափին:

Այս մասին ասված է բանկի տարածած հաղորդագրությունում, որում ամփոփվում է 2014թ. գործունեությունը:

Այսպես, 2014թ. Հայէկոնոմբանկի ակտիվներն աճել են 23.2%-ով (17.7 մլրդ դրամով)՝ կազմելով 94.1 մլրդ դրամ: Բանկի վարկերն աճել են 27.2%-ով (11 մլրդ դրամով)` կազմելով 51.7 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 26.9%-ով (17.6 մլրդ դրամով)` 82.9 մլրդ դրամ, ցպահանջ ավանդները՝ 31.5%-ով (6.5 մլրդ դրամով)` 27.1 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները՝ 22.3%-ով (4.2 մլրդ դրամով)` 22.9 մլրդ դրամ:

Բանկի ընդհանուր կապիտալն աճել է 1.1%-ով (0.1 մլրդ դրամով)՝ ձեւավորված շահույթի հաշվին՝ վերագնահատման պահուստների զգալի նվազման պայմաններում կազմելով 11.1 մլրդ դրամ:
 
Շահույթն աճել է 33.7%-ով (234.6 մլն դրամով)` կազմելով 931.2 մլն դրամ:  
     
Բանկի հաճախորդների թիվն ավելացել է 7.8%-ով (9,696 հաճախորդով): Հայէկոնոմբանկի ընդհանուր հաճախորդների թիվը 133.4 հազ. է, այդ թվում՝ 5.4 հազ-ը իրավաբանական անձինք են, 128 հազ-ը` ֆիզիկական անձինք:

«2014թ. բանկի առավել հատկանշական ձեռքբերումներից է բանկի կանոնադրական կապիտալում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մասնակցության եւս հինգ տարով երկարաձգումը: Նշենք նաեւ, որ Հայէկոնոմբանկը 2014թ. արդյունքներով խոշոր հարկ վճարողների  ցանկում զբաղեցրել է 90-րդ տեղը», - ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 3076
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW