Ռուսաստանը Տավուշի մարզում համալիր միջոցառումների իրականացման նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագրին հատկացրել է ավելի քան $5 մլն: Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ համապատասխան որոշումը ՌԴ կառավարությունն ընդունել է 2015թ. հունվարի 21-ին:Գումարը կտրամադրվի Հայաստանի Հանրապետությունում 2015-2019 թթ. «Գյուղական շրջանների զարգացման համալիր աջակցություն. համայնքների կայունության բարձրացում» նախագծի շրջանակում: Վերջինս նախատեսում է Տավուշի մարզում համալիր միջոցառումներ իրականացնել, որոնք ուղղված են մարզի կայուն զարգացմանը, գյուղատնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների աճին, աղքատության կրճատմանն ու բնակչության կյանքի որակի բարելավմանը: Ծրագրի շահառուների թիվը 62 հազ. է: Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ «այս աջակցությունը կամրապնդի Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ»: Tweet Դիտում՝ 5013