Վրաստանն իջեցնում է տնտեսական աճի կանխատեսումը

05.02.2015 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի կառավարությունը որոշել է իջեցնել պետբյուջեով նախատեսված տնտեսական աճի կանխատեսումը 2015թ. համար՝ 5%-ից մինչեւ 4%:

Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին ասել է, որ փոփոխություններն արվել են՝ հաշվի առնելով տարածաշրջանի ընդհանուր տնտեսական լճացումը:

«Տնտեսական աճի կանխատեսումը Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում զրոյական աստիճանի վրա է, Ադրբեջանում՝ 1,5% է, Ռուսաստանի տնտեսությունում լուրջ խնդիրներ կան»,- ասել է նախարարը:

Անցած տարի Վրաստանում տնտեսական աճը կազմել է 4%:

Դիտում՝ 3834

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW