ԱԶԲ-ն հաստատել է Հայաստանի հետ համագործակցության 5-ամյա ծրագիրը

03.02.2015 | 18:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ղեկավարությունը միաձայն հավանություն է տվել Հայաստանի հետ համագործակցության հնգամյա ծրագրին:

Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանն ասել է ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Գերհաուզերը:

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Կլաուս Գերհաուզերն ասել է, որ համագործակցության հնգամյա ծրագիրը մատնանշում է երկկողմ գործակցության ուղղությունները եւ «համահունչ է Հայաստանի զարգացման համար հաստատված առաջնայնություններին»:

Փաստաթղթով նախանշվում են քաղաքային կայուն զարգացման ծրագրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերն ու հնարավոր նախագծերը:

Կլաուս Գերհաուզերն ընդգծել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է օժանդակելու ՀՀ կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու համար:

Հովիկ Աբրահամյանը, իր հերթին, նշել է, որ հստակ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ բոլոր ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար:

Քննարկել են նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին, քաղաքային կայուն զարգացման ծրագրին, դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ուղղությամբ հնարավոր գործակցությանը, համայնքային ճանապարհների վերանորոգմանը, ԱԶԲ-ի հետ համատեղ կազմակերպվելիք միջազգային ներդրումային համաժողովին, ԱԶԲ-ի կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակությանն առնչվող հարցեր:

Դիտում՝ 1632
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW