Վրաստանի Ազգային բանկը խստացնում է դրամային քաղաքականությունը:Ազգային բանկի ղեկավար Գիորգի Կադագիձեն հունվարի 30-ին հայտարարել է, որ «լարիի փոխարժեքն այնպիսի մակարդակի է հասել [2,05 լարի մեկ ԱՄՆ դոլարի դիմաց], որ ազգային դրամի արժեզրկումը կարող է թանկացումներ եւ գնաճ առաջացնել»:Կադագիձեի խոսքերով, ստեղծված իրավիճակի կապակցությամբ անհրաժեշտ է վերանայել տնտեսական աճի կանխատեսումը դեպի նվազեցում: Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը 2015 թ-ի համար կանխատեսում էր տնտեսական աճ 5 տոկոսի մակարդակով: Մինչդեռ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հունվարի 29-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ լարիի արժեզրկման հետեւանքով միջնաժամկետ եւ երկարաժամկետ ժամանակահատվածներում երկրի կայունությանը ոչինչ չի սպառնում: Նրա խոսքերով, զգալի թանկացումներ չեն ակնկալվում: Նա հիշեցրել է, որ «Վրաստանում գործում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, որը վրացական տնտեսության համար լավագույն տարբերակն է»: Tweet Դիտում՝ 4826