Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2006 թվականի հունվար-հուլիս ամիսներին ավելացել է 12.3% եւ գերազանցել է $1.6 միլիարդը

21.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 21 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 725.8 մլրդ դրամ կամ $ 1654.6 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12.3%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2006 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում արտահանման ծավալը կազմել է 228.7 մլրդ դրամ կամ $522.5 մլն, ներմուծման ծավալը` 497.1 մլրդ դրամ կամ $ 1132.1 մլն:

Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2006 թվականի հունվար-հուլիսին կազմել է 268.4 մլրդ դրամ, կամ $609.6 մլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7895
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW