«Հին Երեւան»-ի շինարարությունը կարող է սկսվել ամռան վերջին
26.01.2015 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
2015թ. ամռան վերջին կմեկնարկեն «Հին Երեւան» պատմաճարտարապետական նախագծի շինարարական աշխատանքները:
Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը, որը նախորդ տարեվերջին Ժնեւում հանդիպել է պատվիրատուի՝ շվեյցարաբնակ Վարդան Սիրմակեսի հետ:
2014թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությունն ու «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սիրմակեսի լիազորված անձ Գեւորգ Մաչանյանի, համաձայնագիր էին ստորագրել նախագծի կառուցման ներդրման վերաբերյալ: Ներդրման նվազագույն ծավալը, Լեւոն Վարդանյանի փոխանցմամբ, $120 մլն է:
Պատվիրատուի հետ հանդիպումը Լեւոն Վարդանյանը հաջողված է համարում, կարեւորելով այն հանգամանքը, որ Վարդան Սիրմակեսն ընկալել է իր կողմից առաջարկվող նախագիծն ու համաձայն է ճարտարապետի ցանկությունների հետ:
Հանդիպմանը կողմերը որոշել են, որ նախագծի էսքիզային տարբերակը մինչ փետրվար ամսվա վերջ ճարտարապետը կներկայացնի ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, մարտի վերջին պատվիրատուն կայցելի Հայաստան՝ առաջադրանքը վերջնական հստակեցնելու համար:
«Պատվիրատուն նախագծի հիմնական կառուցվածքն ընկալել է, այժմ հստակ ինժեներական աշխատանքներ են տարվում: Ծրագիրն ընթանում է այնպես, որ այս տարի սկսենք շինարարությունը: Եթե 2-3 ամսից կարողանանք ավարտել նախագիծ փուլը, ամռան վերջին շինարարությունը սկսելու հնարավորություն կլինի»,- ասել է Լեւոն Վարդանյանը:
Նյութն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Վերջին լուրեր
13.01.2025 | 16:21 Նորություններ
13.01.2025 | 12:21 Նորություններ
Խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն տոկոսադրույքների իջեցումը
13.01.2025 | 10:11 Հոդվածներ
Կաթնամթերք արտադրողները օնլայն մեդիայում. 2024 թվականի ամփոփում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: