2014թ. հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվությունը կազմել է 3.9%

26.01.2015 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցվել է 3.9% տնտեսական ակտիվություն:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2014թ. հունվար- դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը ՀՀ-ում կազմել է 2.7%, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 7.2%, առեւտրի շրջանառությունը՝ 1.6%, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 7.8%:

Նշված ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսը կազմել է 3%, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 8.8%, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 7.6%:

Արտաքին առեւտրի շրջանառությունը 2014թ. 12 ամիսներին կազմել է 7.7%:  Արտահանումն աճել է 2.7%-ով, իսկ ներմուծումը՝ 0.4%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում 4.3%-ով անկում է գրանցվել շինարարության ծավալում, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը շարունակել է դանդաղել՝ կազմելով 0.5%:

Դիտում՝ 1490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW