Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է 2014թ. գործունեության արդյունքները: 2014թ. հաճախորդների բողոքների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 62%-ով, իսկ քննած պահանջներինը` 56%-ով: Գրասենյակը 2014թ. քննել է 1277 պահանջ, որից 77%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների: Դրական ելքով գործերի 61%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով: 1069 գործի շրջանակում հատուցվել է 170,564,504 դրամ գումար: Անցած տարի 230 բողոք ուղղված է եղել բանկերի, 1021 բողոք՝ ապահովագրական ընկերությունների, 14 բողոք՝ Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ:2014թ. արդյունքներով հաշտարարի հետ լավագույն համագործակցող բանկ են ճանաչվել Արդշինբանկն ու ՎՏԲ-Հայաստան Բանկը, լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություններ՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն եւ Նաիրի Ինշուրանսը:Բանկային ոլորտում լավագույն համագործակցող աշխատակիցներ են ճանաչվել Արդշինբանկի մասնագետ Ռոզա Պեդանյանը, ապահովագրական ոլորտում՝ Նաիրի Ինշուրանսի իրավաբանական բաժնի պետ Մանե Մարտիրոսյանը: Tweet Դիտում՝ 33770