Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում այսօր կայացել է նվերների խաղարկություն, որին մասնակցել են 2014թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած հաճախորդները: Խաղարկվել է 13 նվեր` պլանշետ, սմարթ հեռախոսներ եւ ինտերնետ ծառայության 3, 6 եւ 12 ամսվա անվճար բաժանորդագրություն: Խաղարկությանը ներկա է եղել նաեւ հատուկ հանձնաժողով` Անելիք Բանկի վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման տնօրեն Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ:«Շնորհավորում ենք բոլոր շահող հաճախորդներին եւ սիրով սպասում նրանց բանկի գլխամասային գրասենյակում` ստանալու իրենց նվերները: Պարզապես անհրաժեշտ է, որ նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ Անելիք Բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած բոլոր հաճախորդները մեր կայքի եւ ֆեյսբուքյան էջում գտնեն իրենց անուն-ազգանուները շահողների ցանկում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Անելիք Բանկի կողմից նմանատիպ անակնկալները շարունակվելու են»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: Tweet Դիտում՝ 2959