ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ԲԵՍՏ դրամական փոխանցումների համակարգին
23.01.2015 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ԲԵՍՏ դրամական փոխանցումների համակարգին, որը նոր է մուտք գործում հայկական շուկա:
ԲԵՍՏ համակարգն ունի սպասարկման կետերի լայն ցանց (22 հազ. կետ) ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ այլ երկրներում: Փոխանցում կարելի է կատարել ռուբլիով, դոլարով ու եվրոյով, սակագինը` սկսած 1%-ից: Փոխանցումը հնարավոր է ստանալ ուղարկելուց հետո մեկ րոպեի ընթացքում:
Դրամական փոխանցման առավելագույն գումարը օրական կազմում է 590 հազ. ռուբլի, դրան համարժեք դոլար կամ եվրո: Օրվա ընթացքում կարելի է կատարել 3 դրամական փոխանցում:
Բանկի հաճախորդները փոխանցումը ստանալու համար կարող են օգտվել նաեւ VTB Transfer ծառայությունից՝ բանկ այցելության վրա ժամանակ խնայելու նպատակով: Դրա համար պետք է ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր տեսակի քարտերի համար ակտիվացնել ծառայությունը կամ ձեռք բերել VTB Transfer հատուկ քարտ, փոխանցումը ստանալուց հետո զանգահարել 87-87 հեռախոսահամարով, հայտնել փոխանցման կոդը, եւ գումարը կփոխանցվի ստացողի քարտին:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: