ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մոտ բացվել է Ջորջ Բայրոնի կիսանդրին

23.01.2015 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխամասային գրասենյակի մոտ (Բայրոնի 1) հունվարի 22-ին բացվել է անգլիացի բանաստեղծ եւ հայագետ Լորդ-Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրին:

Հաղորդագրությունում նշված է, որ հավատարիմ մնալով ավանդույթներին`աջակցելու տարատեսակ մշակութային ծրագրերի իրականացմանը, բանկը`քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հետ ձեռնամուխ եղավ եւս մեկ մշակութային ծրագրի իրագործմանը:

«Միգուցե  սա մի քիչ ուշացած, բայց երկար սպասված միջոցառում էր: Ինչպես գիտեք, մեր բանկը գտնվում է Բայրոնի փողոցի վրա, բայց Բայրոնի որեւիցե հուշարձան կամ հուշաքար չկար այս փողոցի վրա եւ մենք որոշեցինք, որ այդ բացթողումը պետք է լրացնել»,- ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:  

Բայրոնի կիսանդրու բացման կապակցությամբ իր շնորհավորական ուղերձն է հղել նաեւ Ջորջ Բայրոնի ծոռը` լորդ Ռոբին Բայրոնը:

«Անտարակույս մեծագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, որ Երեւանում կենտրոնում` Բայրոնի փողոցում, տեղադրվում է լորդ Բայրոնի կիսանդրին: Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988թ. երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվան դպրոց: Անհամբերությամբ ակնկալում եմ տեսնել կիսանդրին երեւի իմ հաջորդ այցելության ժամանակ»,- Ռոբին Բայրոնի ուղերձը ներկայացրել է Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

Դիտում՝ 3755

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW