Հայաստանն այս տարի եւս չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին

20.01.2015 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այս տարի եւս Հայաստանը չի մասնակցի շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին, որը կանցկացվի հունվարի 21-24-ը:

Այս մասին Banks.am-ին հայտնել են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաշխարհային տնտեսական 45-րդ ֆորումն այս տարի կանցկացվի «Համաշխարհային նոր համատեքստ» խորագրի ներքո:

Հայաստանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին չէր մասնակցել նաեւ վերջին տարիներին, ինչը, որպես կանոն, պատճառաբանվում էր մասնակցության հետ կապված մեծ ծախսերով:  

Բիզնես, քաղաքական եւ ակադեմիական էլիտայի ավելի քան 2500 ներկայացուցիչներ Դավոսում փորձելու են լուծումներ գտնել համաշխարհային մարտահրավերների հարցում:  

Ֆորումի օրակարգի 4 հիմնական ուղղություններն են՝ ճգնաժամ եւ համագործակցություն, աճ եւ կայունություն, նորարարություն եւ արդյունաբերություն, հասարակություն եւ անվտանգություն:

Դիտում՝ 5964

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW