“Դինո Գոլդ Մայնինգ՚ եւ Dundee Precious Metals ընկերությունները համաձայնագիր են ստորագրել 10 մլն դոլար արժողությամբ նոր նեդրումային ծրագրի մասին

10.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 10 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայկական Deno Gold Mining (DGMC) եւ կանադական Dundee Precious Metals ընկերություններն այսօր Երեւանում համաձայնագիր են ստորագրել Կապանի հանքարդյունաբերական կոմբինատում 10 մլն դոլար արժողությամբ նոր ներդրումային ծրագրի վերաբերյալ:

Ինչպես այսօր Երեւանում ասել է DGMC հասարակայնության հետ կապերի հարցերով պատասխանատու Վահե Մխիթարյանը, ներդրումային ծրագիրը լուրջ նախադրյալներ կստեղծի Կապանի պղինձ-կոլչեդանային հանքավայրի առավել լայնածավալ հետազոտման համար:

Ներդրումային ծրագրով նախատեսվում է Dundee Precious Metals-ին փոխանցել DGMC-ի, որի միակ սեփականատերն է “Vatrin Invetsment” ընկերությունը, բաժնետոմսերի 80%-ը:

Ինչպես հայտնել է Dundee Precious Metals-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ջոնաթան Գուդմանը, ընկերությունը պարտավորություն է ստանձնել հասնել Կապանի լեռնաարդյունաբերական կոմբինատի վարկավորմանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից` կոմբինատի արտադրությունը տարեկան մինչեւ 1 մլն. տոննա ավելացնելու համար: Ներկայումս DGMC արտադրության ծավալը կամզում է տարեկան 300 հազար տոննա:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8486
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW