Moody’s-ը հայկական երկու բանկի վարկանիշ է իջեցրել
20.01.2015 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://neva.today

Moody’s Investors Service միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է Արդշինբանկի եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշները:
Երկու բանկերի՝ օտարերկրյա արժույթով դեպոզիտների վարկանիշները Ba3-ից իջեցվել են մինչեւ B1:
Արդշինբանկի՝ ազգային արժույթով երկարաժամկետ դեպոզիտների եւ օտարերկրյա արժույթով չապահովված առաջնային պարտքերի վարկանիշը Ba2-ից իջեցվել է մինչեւ Ba3:
Երկու բանկերի կանխատեսումները «կայուն»-ից փոխվել են «բացասական»-ի:
Գործակալությունը նշել է, որ բանկերի վարկանիշների իջեցումը հաջորդել է Հայաստանի վարկային վարկանիշի իջեցմանը, որի մասին հայտարարվել էր հունվարի 15-ին:
Նշենք, որ հայաստանյան բանկերից միայն Արդշինբանկը եւ ՎՏԲ-Հայաստան Բանկն են վարկանշվում Moody’s գործակալության կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: