Երեւան, 10 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռոսպոտրեբնադզորի Մոսկվայի տարածքային վարչությունը “տեխնիկական սխալ” է անվանել երեքշաբթի իր ինտերնետային կայքում ֆրանսիական Pernod Ricard ընկերության “Պ.Ռ. Ռուս” ՓԲԸ դուստր ձեռնակրության մեծածախ առեւտրի լիցենզիայի դադարեցման մասին տեղեկատվության հրապարակումը: “Պ.Ռ. Ռուսը” Ռուսասատանում Երեւանի Կոնյակի Գործարանի արտադրանքի բացառիկ մատակարարն է: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր հայտնել է “Կոմերսանտ” թերթը: Միեւնույն ժամանակ, ՌԴ Դաշնային հարկային ծառայության Մոսկվայի տարածքային վարչության մամլո քարտուղար Մարիա Պրավդիվայան ասել է լրագրողներին, որ “Պ.Ռ.Ռուսի” լիցենզիան դարադեցվել է դեռուս այս տարվա հունիսին, սակայն հրաժարվել է ասել, վերականգնվա՞ծ է արդյոք այն այժմ: Pernod Ricard-ի ռուսաստանյան ներկայացուցչությունում “Կոմերսանտին” հայտնել են, որ ընկերությունը աշխատում է նախկին ռեժիմով: Մոտ օրերս “Պ.Ռ.Ռուսը” կհրապարակի ընկերության տնօրենների խորհրդի հատուկ հայտարարությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 9-ին ռուսաստանյան “Կոմերսանտ “ թերթը հրապարակել էր Ռոսպոտրեբնադզորի Մոսկվայի տարածքային վարչության կողմից ֆրանսիական Pernod Ricard ընկերության “Պ.Ռ. Ռուս” ՓԲԸ դուստր ձեռնակրության մեծածախ առեւտրի լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունը, որի համաձայն լիցենզիայի դադարեցման պաշտոնական պատճառը “սանիտարական օրեսնդրության խախտումն է”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 9101