ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման համար ՌԴ-ն $270 մլն վարկ կտրամադրի

14.01.2015 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման ժամկետը մինչեւ 2027թ. երկարացնելու աշխատանքների համար ռուսական կողմը կտրամադրի $270 մլն արտոնյալ պայմաններով վարկ եւ $30 մլն դրամաշնորհ:

Այս մասին այսօր տեղեկացրել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նշելով, որ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում՝ դեկտեմբերի 20-ին: Վարկը կտրամադրվի երեք փուլով՝ 2015-2017 թթ.:

«Նախապատրաստական փուլը կընթանա 2015-16 թթ., իսկ 2017թ. գարնանը վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ատոմակայանը կկանգնեցվի՝ նախնական հաշվարկներով 6 ամիս ժամկետով»,- ասել է նախարարը:

Երվանդ Զախարյանը կարեւորել է նաեւ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը, որի համաձայն՝ շինարարական աշխատանքները կսկսվեն 2018թ., իսկ նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2027թ.:

Դիտում՝ 4520

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW