ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում հավասար իրավունքներով կաշխատեն

13.01.2015 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այսուհետ Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատելու նույն իրավունքները կունենան, ինչ ՌԴ քաղաքացիները:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության հաղորդագրությունը:

«Հայ-ռուսական երկկողմ համաձայնագրով նախատեսված՝ 30 օրվա ընթացքում միգրացիոն հաշվառում անցնելու պահանջից ազատվելուց բացի՝  Հայաստանի քաղաքացիներն այժմ փաստացի ունեն աշխատանքի նույն իրավունքները, ինչ Ռուսաստանի քաղաքացիները: Այսպիսով, գործատուները կարող են աշխատանքի վերցնել Հայաստանի քաղաքացիներին՝ հաշվի չառնելով աշխատուժի ազգային շուկայի պաշտպանության վերաբերյալ սահմանափակումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ վերանում է հայաստանցիների համար ՌԴ տարածքում աշխատանքային գործունեության ծավալելու վերաբերյալ թույլտվության անհրաժեշտությունը:

Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների սոցիալական ապահովությունը (բացի կենսաթոշակային) իրականացվում է Ռուսաստանի քաղաքացիների համար նախատեսված պայմաններով եւ կարգով:

Հայաստանցի աշխատողների եւ նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է մշտական բնակության երկրի օրենսդրության համաձայն, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների միջեւ գործող առանձին միջազգային համաձայնագրերով:   

Հիշեցնենք, որ Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից ԵՏՄ լիիրավ անդամ է:

Դիտում՝ 6662
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW