ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրել է «Հեռախոս-բանկ» ծառայությունը իրավաբանական անձանց ու անհատ ձեռներեցների համար: Ֆիզիկական անձանց ուղղված այս ծառայությունը մատուցվում է արդեն մի քանի տարի:«Հեռախոս-բանկ» ծառայությունը բանկային հաշիվների հեռակառավարման ժամանակակից համակարգ է, որի միջոցով հաճախորդը կարող է բանկի աշխատանքային ժամերին ցանկացած վայրից զանգահարել բանկի տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով եւ, անցնելով համապատասխան նույնականացում, ստանալ ցանկացած տեղեկատվություն իր հաշիվների եւ գործող պայմանների վերաբերյալ, իրականացնել անկանխիկ գործարքներ:«Հեռախոս-բանկ» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ եւ ստանալ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ գաղտնաբառ:Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները «Հեռախոս-բանկ» համակարգով կարող են ստանալ տեղեկատվություն իրենց բոլոր հաշիվների մնացորդների մասին: Իսկ Ֆիզիկական անձանց հասանելի է հաշվի մնացորդի հարցում, իրականացրած գործարքների վերաբերյալ հարցում, հաճախորդի հաշվին փոխանցումների իրականացում (ներբանկային, միջբանկային ՀՀ տարածքում Unistream, Moneygram, Tandam Transfers, Anelik, Inter Express, Intel Express, Sigue Money Transfers, Ria Money Transfer դրամական փոխանցման համակարգերով, ինչպես նաև SWIFT համակարգով միջազգային փոխանցումներ), հաշիվների միջեւ անկանխիկ արժութափոխարկային գործառնությունների իրականացում, կոմունալ վճարումների կատարում, վարկերի անկանխիկ մարում, ավանդային հաշիվների համալրում կոնտակտային տվյալների խմբագրում օպերատորի կողմից: Tweet Դիտում՝ 3964